Նորություններ

«Ներուժ 3.0»-ի մասնակիցը ստացել էր դրամաշնորհն իր կողմից ներկայացված հեռաբժշկական տեխնոլոգիական համակարգի նախագիծը կյանքի կոչելու համար: Սա թվայնացված գործիքների խումբ է, որը թույլ է տալիս հեռակա ինքնախտորոշելու առողջական խնդիրը և տվյալները ուղարկելու բժշկին:

 

Ծրագրում հաղթելուց հետո «ATMT»-ի թիմը ստարտափ է գրանցել Հայաստանում և հաջողությամբ գործունեություն է ծավալում բիոտեխնոլոգիական ոլորտում: Այժմ «ATMT»-ն «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ մշակում է նոր արտադրանք, որը կներկայացվի մինչև սեպտեմբեր:

 

Ուրախ ենք հայտնելու, որ «ATMT» ընկերության հիմնադիր տնօրեն Արտակ Աբրահամյանը որպես հյուր մասնակցելու է օգոստոսի 23-28-ը Դիլիջանում կայանալիք «Ներուժ 4.0» ծրագրի միջոցառմանը: