ՀՏՀ

Հաճախ տրվող հարցեր

Այս բաժնում կգտնեք ձեր բոլոր հարցերի պատասխանները

Ծրագրին կարող են մասնակցել տեխնոլոգիական և նորարարական ստարտափ գաղափարներ ունեցող այն թիմերը՝
• Որոնց անդամների կեսը սփյուռքահայեր են և առնվազն 5 տարի ապրում են սփյուռքում և ունեն տվյալ երկրի քաղաքացիություն կամ օրինական բնակության այլ կարգավիճակ կամ ՀՀ քաղաքացի չհանդիսացող սփյուռքահայեր են, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցող սփյուռքահայեր կամ հայրենադարձվել են վերջին 6 ամիսների ընթացքում:
• Դրամաշնորհ ստանալու պարագայում պատրաստ են վերադառնալ Հայաստան, հիմնել ընկերություն և մեկ տարի զբաղվել տնտեսական գործունեությամբ:

Հայտերը պետք է լրացնել հայերեն կամ անգլերեն լեզուներով:

Հայտերը գնահատվում են ոլորտային փորձագետներից բաղկացած գնահատող հանձնաժողովի կողմից, որոնք մասնագիտացած են տեխնոլոգիական և բիզնես ոլորտներում:

Նախնական գնահատումից հետո, ընտրված 40 ստարտափները հրավիրվում են Հայաստան՝ մասնակցելու «Ներուժ 6.0»-ի 6-օրյա միջոցառմանը: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հոգում է թիմի 2 (սփյուռքի ներկայացուցիչ) անդամների ճանապարհածախսը և կեցության ծախսերը:

Ծրագիրն ունի երկու հիմնական փուլ՝

  • Գաղափարի փուլ (Idea Stage)
  • Աճի փուլ (Growth Stage)

Յուրաքանչյուր փուլում հաղթող թիմերը կստանան դրամաշնորհներ։

Գաղափարի փուլ՝

  • Առաջին տեղ – 15 մլն ՀՀ դրամ
  • Երկրորդ տեղ – 10 մլն ՀՀ դրամ
  •  Երրորդ տեղ – 5 մլն ՀՀ դրամ

 

Աճի փուլ՝

  •  Առաջին տեղ – 30 մլն ՀՀ դրամ
  •  Երկրորդ տեղ – 20 մլն ՀՀ դրամ

 Երրորդ տեղ – 10 մլն ՀՀ դրամ

  • Ինտենսիվ 6-օրյա աքսելերացիոն ծրագիր Հայաստանում
  • Սեմինարներ, pitch session-ներ, networking հնարավորություններ
  • Մեկամսյա հետագա համագործակցություն միջազգային աքսելերատորի հետ

Յուրաքանչյուր ստարտափից ծրագրի միջոցառումներին մասնակցելու համար կհրավիրվի մինչև 2 մասնակից: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հոգում է թիմի 2 անդամների ճանապարհածախսը և կեցության ծախսերը:

Այլ հարցերի դեպքում, խնդրում ենք, նամակ ուղարկել neruzh@hti.am էլ-հասցեին կամ զանգահարել՝

  • +374 41 08 05 98
  • +374 10 59 01 74
  • +374 10 59 01 24

: