Ներուժ 2022 ծրագրին կարող են դիմել գաղափարի և աճի փուլում գտնվող տեխնոլոգիական ստարտափ թիմերը, որոնց անդամների առնվազն 50%-ը սփյուռքահայեր են: Ծրագրին կարող են դիմել արդեն ձևավորված կամ նոր ձևավորվող թիմերով:
Հայտերը պետք է լրացնել հայերեն կամ անգլերեն լեզուներով:
Հայտերը գնահատվում են ոլորտային փորձագետներից բաղկացած գնահատող հանձնաժողովի կողմից, որոնք մասնագիտացած են տեխնոլոգիական և բիզնես ոլորտներում:
Նախնական գնահատումից հետո, ընտրված 30 ստարտափները հրավիրվում են Հայաստան՝ մասնակցելու «Ներուժ 2022»-ի հնգօրյա միջոցառմանը: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հոգում է թիմի 2 (սփյուռքի ներկայացուցիչ) անդամների ճանապարհածախսը և կեցության ծախսերը:
Այլ հարցերի դեպքում, խնդրում ենք, նամակ ուղարկել neruzh@hti.am էլ-հասցեին: