ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իրականացնում է «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների պետական ծրագիրը, որի նպատակն է խթանել Հայաստանի տնտեսական առաջընթացն ու ստարտափ էկոհամակարգի զարգացումը, մասնագիտական հայրենադարձությունը և համահայկական ներուժի ու կարողությունների ներգրավումը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներում:
Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի, աշխարհի տարբեր ծայրերից շուրջ 40 թիմեր հրավիրվելու են Հայաստան՝ մասնակցելու 6-օրյա միջոցառմանը, ծանոթանալու Հայաստանում բիզնես վարելու առավելություններին, ստանալու համագործակցությունների և բացառիկ անհատական մենթորության հնարավորություններ:
«Ներուժ 6.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը տեղի կունենա 2025 թվականի սեպտեմբերի 23-28-ը:
Ստարտափը պետք է ունենա արդեն կազմավորված կամ նոր ձևավորվող թիմ՝ նախքան ծրագրին դիմելը
Ստարտափի (համա) հիմնադիրների առնվազն կեսը պետք է լինեն սփյուռքահայեր
Ստարտափը պետք է լինի գաղափարի կամ պրոդուկտի փուլում
Ստարտափը պետք է գործունեություն ծավալի ծրագրի նախընտրելի ոլորտներից մեկում կամ մի քանիսում
Ունենա (համա) հիմնադիրներ, որոնք ցանկանում են ստարտափ հիմնել ՀՀ-ում և բնակվել ՀՀ-ում առնվազն 1 տարի
Ծրագրին մասնակցելու նպատակով յուրաքանչյուր ստարտափից կհրավիրվի միայն 2 ներկայացուցիչ