Ինչպես դիմել

Մինչև

$30,000

դրամաշնորհ

// Ծրագրի մասին

Ներուժ

«Ներուժը» պետական ծրագիր է: Ծրագրի նպատակն է խթանել մասնագիտական հայրենադարձությունը, որը կնպաստի Հայաստանի տնտեսական առաջընթացին ու ստարտափ էկոհամակարգի զարգացմանը:

  • Ամեն տարի աշխարհի ավելի քան 30 ստարտափ հրավիրվում է Հայաստան՝ մասնակցելու 5-օրյա միջոցառմանը, ծանոթանալու Հայաստանում բիզնեսի առավելություններին, ստանալու բացառիկ անհատական մենթորություն և հավակնելու մինչև 30.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական մրցանակի՝ բիզնես նախաձեռնությունների ընդլայնման նպատակով:
  • 5-օրյա միջոցառումն ունի հագեցած օրակարգ, որը ներառում է ինտերակտիվ և անհատական դասընթացներ, վարպետության դասեր ոլորտի առաջատար մասնագետների կողմից:
  • Ներուժն այս տարի իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից՝ «Իմ քայլը» հիմնադրամի հետ համատեղ։

// Դիմել

Ո՞վ կարող է դիմել

Ձևավորված թիմ

Ստարտափը պետք է ունենա արդեն կազմավորված կամ նոր ձևավորվող թիմ՝ նախքան ծրագրին դիմելը

(Համա) Հիմնադիրներ

Ստարտափի (համա) հիմնադիրների առնվազն կեսը պետք է լինեն սփյուռքահայեր

Ստարտափի փուլ

Ստարտափը պետք է լինի գաղափարի կամ աճի փուլում                      

Ոլորտ

Ստարտափը պետք է գործունեություն ծավալի ծրագրի նախընտրելի ոլորտներից մեկում կամ մի քանիսում

Հայրենադարձություն

Ունենա (համա) հիմնադիրներ, որոնք ցանկանում են ստարտափ հիմնել ՀՀ-ում և բնակվել ՀՀ-ում առնվազն 1 տարի

Ծանուցում

Ծրագրին մասնակցելու նպատակով յուրաքանչյուր ստարտափից կհրավիրվի միայն 2 ներկայացուցիչ                          

// Թեմատիկ բաժիններ

Թիրախային ուղղություններ