Նորություններ

Հարգելի՛ հայրենակիցներ,

«Ներուժ 6.0»՝ սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների պետական ծրագրի հայտերի ընդունմանը մնացել են հաշված ժամեր։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2025 թ. մայիսի 30-ը:

Շտապեք դիմել և մասնակիցը դառնալ սփյուքի տեխնոլոգիական ստարտափների համար իրականացվող կարևոր այս միջոցառմանը, որը կանցկացվի 2025 թվականի սեպտեմբերի 22-27-ը։

Հայտերը կարող եք ներկայացնել հետևյալ հղումով:

Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանի տնտեսական առաջընթացն ու ստարտափ էկոհամակարգի զարգացումը, մասնագիտական հայրենադարձությունը, համահայկական ներուժի և կարողությունների ներգրավումը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներում:

Յուրաքանչյուր ստարտափից ծրագրին մասնակցելու հնարավորություն կունենա 2 ներկայացուցիչ, որոնց Հայաստան ժամանման և մեկնման ավիատոմսի, տեղափոխման, կեցության և սննդի ծախսերը կհոգա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:

Հարցեր ունենալու դեպքում կարող եք կապ հաստատել neruzh@hti.am էլեկտրոնային փոստի միջոցով կամ զանգահարել +374 41 08 05 98 (WhatsApp, Telegram) հեռախոսահամարով։