«Reactive Science»-ի թիմը 2022 թվականին իրականացված «Ներուժ 3.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի հաղթողներից է, որը ժյուրիի գնահատման արդյունքում գրավել էր 2-րդ պատվավոր տեղը՝ ստանալով դրամաշնորհ 15 մլն ՀՀ դրամի չափով՝ ծրագրի շրջանակներում ներկայացված գաղափարի իրագործման համար:
Բիոտեխնոլոգիական ընկերությունը զբաղվում է ախտորոշիչ լաբորատոր ռեակտիվների արտադրությամբ, որոնք օգտագործվում են մոլեկուլային կենսաբանության (PCR), կենսաքիմիայի և իմունային ախտորոշման փորձարկման համար: