Նորություններ

Շարունակվում է Առաջինի միջազգային ալիքի եթերում #Ներուժ ծրագրին նվիրված հատուկ հաղորդաշարը։

Այս թողարկմանն իրենց հաջողության պատմությամբ կիսվում են BSCOSMO և SHARPER SOFTWARE ընկերությունները:

BSCOMO-ն «Ներուժ 4.0»-ի մասնակիցներից է: Ընկերության հիմնադիրները ստեղծել են էկոհամակարգ, որտեղ կմիավորվեն տարբեր բիզնեսներ, կունենան միմյանց հետ համագործակցելու հնարավորություներ և տարբեր ուղղություններով զարգանալու կայուն միջավայր:

SHARPER SOFTWARE-ը «Ներուժ 5.0»-ի հաղթողներից է: Ստարտափի գաղափարի հիմքում մարդկանց անվտանգության ապահովումն է: Առաջիկայում ստեղծվող հավելվածն աշխատելու է ԱԲ գործիքներով, որոնք կօգնեն ավելի օպերատիվ արձանագրել, վերլուծել և կանխել տարբեր խնդրահարույց իրավիճակներ:

#Ներուժ 6.0 շարունակում է ընդունել նորարարական և տեխնոլոգիական ստարտափ գաղափարների հայտեր սփյուռքահայ մասնակիցներից:

ℹ️ Դիմելու վերջնաժամկետը մայիսի 30-ն է: Մանրամասներն ու հայտաձևը հասանելի են  www.neruzh.am

Հաղորդաշարը հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=d5rSu4yXPnc