Առաջինի միջազգային ալիքը վերսկսում է #Ներուժ ծրագրին նվիրված հատուկ հաղորդաշարը՝ ներկայացնելով ծրագրի շրջանակում արձանագրված հաջողությունները։
Այս թողարկման կենտրոնում է «Ներուժ 5.0» ծրագրի հաղթողներից Moby ստարտափը, որը տրամադրում է ակնթարթային, 24/7 արհեստական բանականության վրա հիմնված հաճախորդների սպասարկում՝ էապես հեշտացնելով բնակարանների վարձակալության գործընթացը:
Հաղորդման երկրորդ հատվածում ներկայացվում է LikeLocal հարթակը՝ «Ներուժ 3.0»-ի մասնակից ստարտափը։ Այսօր LikeLocal-ի միջոցով հնարավոր է ճանապարհորդել Վիետնամ, Կամբոջա, Թայլանդ, Արգենտինա և այլ երկրներ, հյուրընկալվել տեղացիների կազմակերպած միջոցառումներին ու բացահայտել մշակույթը։ Հարթակի օգնությամբ օտարերկրացիները կարող են հյուրընկալվել նաև Հայաստանի ավելի քան 40 ընտանիքներում:
#Ներուժ 6.0 շարունակում է ընդունել նորարարական և տեխնոլոգիական ստարտափ գաղափարների հայտեր սփյուռքահայ մասնակիցներից:
Դիմելու վերջնաժամկետը մայիսի 30-ն է: Մանրամասներն ու հայտաձևը հասանելի են www.neruzh.am
Հաղորդաշարը հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=JKeEkze3ChA&t=4s