Նորություններ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2023թ. «Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի շրջանակներում հայտարարում է դրամաշնորհային մրցույթներ «Գաղափարի փուլ» և «Աճի փուլ» բաղադրիչների համար:

  • «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 30,000,000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամ:
  • «Աճի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 60,000,000 (վաթսուն միլիոն) ՀՀ դրամ:

Ծրագրով նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել գաղափարի կամ աճի փուլում գտնվող ընկերություններին, որոնք մասնակցել են 2023թ. «Ներուժ 4.0» աքսելերացիոն ծրագրին և իրենց կողմից ներկայացվող արտադրանքի և/կամ ծառայության նախատիպը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը, տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների ու մարտահրավերների լուծմանը:

«Գաղափարի փուլ»

Այս բաղադրիչի շրջանակում ընդհանուր բյուջեն կազմում է 30,000,000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամ, որը նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած 3 ընկերությունների միջև՝ յուրաքանչյուրին տրամադրելով մինչև 15 մլն ՀՀ դրամ ֆինանսավորում:

Մանրամասները

«Աճի փուլ»

Այս բաղադրիչի շրջանակում ընդհանուր բյուջեն կազմում է 60,000,000 (վաթսուն միլիոն) ՀՀ դրամ, որը նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած 3 ընկերությունների միջև՝ յուրաքանչյուրին տրամադրելով մինչև 30 մլն ՀՀ դրամ ֆինանսավորում:

Մանրամասները