Նորություններ

«Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի հայտադիմումների ընդունումն ավարտված է:

Ծրագրին մասնակցելու է 26 թիմ աշխարհի 7 երկրից:  ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Կանադայից, Բրազիլիայից, Գերմանիայից ծրագրին դիմած ընկերություններն ունեն հետևյալ ուղղությունները՝ գյուղատնտեսություն, էներգետիկա, առողջապահություն, կենսատեխնոլոգիաներ, կրթական տեխնոլոգիաներ և այլն:

Ընտրված ստարտափները օգոստոսի 23-28-ը կմասնակցեն Դիլիջանում կայանալիք «Ներուժ 4.0» ծրագրին:

6-օրյա միջոցառման շրջանակներում գաղափարի փուլում գտնվող թիմերից հանձնաժողովի որոշմամբ հաղթող ճանաչված 3 թիմ կստանա համապատասխանաբար 15, 10 և 5 մլն ՀՀ դրամ, իսկ պրոդուկտ ունեցող թիմերից հաղթող ճանաչված 3 թիմ՝ համապատասխանաբար 30, 20 և 10 մլն ՀՀ դրամ: Թիմերին հնարավորություն կտրվի ծանոթանալու Հայաստանում բիզնես վարելու առավելություններին, ստանալու համագործակցությունների և բացառիկ անհատական մենթորության հնարավորություն: