ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իրականացնում է «Ներուժ 5.0» պետական ծրագիրը, որի նպատակն է խթանել Հայաստանի տնտեսական առաջընթացն ու ստարտափ էկոհամակարգի զարգացումը, մասնագիտական հայրենադարձությունը և համահայկական ներուժի ու կարողությունների ներգրավումը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներում:
Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի, աշխարհի տարբեր ծայրերից շուրջ 40 թիմեր հրավիրվելու են Հայաստան՝ մասնակցելու Դիլիջանում կայանալիք 6-օրյա միջոցառմանը, ծանոթանալու Հայաստանում բիզնես վարելու առավելություններին, ստանալու համագործակցությունների և բացառիկ անհատական մենթորության հնարավորություններ:
Ծրագրին կարող են մասնակցել տեխնոլոգիական և նորարարական ստարտափ գաղափարներ ունեցող այն թիմերը՝
- որոնց անդամների կեսը սփյուռքահայեր են,
- առնվազն 5 տարի ապրում են սփյուռքում և ունեն տվյալ երկրի քաղաքացիություն կամ օրինական բնակության այլ կարգավիճակ
- ՀՀ քաղաքացի չհանդիսացող սփյուռքահայեր են, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցող սփյուռքահայեր,
- հայրենադարձվել են վերջին 6 ամիսների ընթացքում,
- դրամաշնորհ ստանալու պարագայում պատրաստ են վերադառնալ Հայաստան, հիմնել ընկերություն և մեկ տարի զբաղվել տնտեսական գործունեությամբ:
Հաղթելու դեպքում՝ «Գաղափարի փուլ» և «Աճի փուլ» անվանակարգերով, կտրամադրվեն դրամաշնորհներ հետևյալ չափերով.
- Գաղափարի փուլ՝
- 1-ին տեղ՝ 15 մլն ՀՀ դրամ
- 2-րդ տեղ՝ 10 մլն ՀՀ դրամ
- 3-րդ տեղ՝ 5 մլն ՀՀ դրամ
- Աճի փուլ՝
- 1-ին տեղ՝ 30 մլն ՀՀ դրամ
- 2-րդ տեղ՝ 20 մլն ՀՀ դրամ
- 3-րդ տեղ՝ 10 մլն ՀՀ դրամ
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով: Հայտերի
ընդունման վերջնաժամկետն է 2024 թ. հունիսի 30-ը, ժամը՝ 18:00-ն:
Հավելյալ տեղեկությունների համար՝ անցեք հետևյալ հղումով և կամ այցելեք https://neruzh.am/hy/ կայք ։
Հարցերի դեպքում՝ զանգահարել՝ 010 59 01 74, 010 59 01 24 հեռախոսահամարներով կամ գրել հետևյալ էլ. հասցեին՝ neruzh@hti.am
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ. Դիլիջանում կայանալիք միջոցառմանը յուրաքանչյուր ստարտափից
կհրավիրվի միայն 2 մասնակից: