ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2023 թվականի «Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի կազմակերպման ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարել է էլեկտրոնային աճուրդ, որի շրջանակում հաղթող ճանաչված ընկերությունը կկազմակերպի և կիրականացնի ծրագրի շրջանակներում Դիլիջան քաղաքում կայանալիք 6-օրյա միջոցառումը: Ծառայության բյուջեն կազմում է 25,000,000 (քսանհինգ միլիոն) ՀՀ դրամ:
Մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու և ներկայացնելու պայմանները, ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող կազմակերպություններին ներկայացվող պահանջները սահմանված են հրավերով՝ https://gnumner.minfin.am/hy/:
Էլեկտրոնային աճուրդին դիմելու հայտերն անհրաժեշտ է ներկայացնել համակարգի միջոցով (eauction.armeps.am)՝ ոչ ուշ, քան սույն ընթացակարգի հայտարարության և հրավերի՝ համակարգում հրապարակման օրվանից հաշված 10-րդ օրը՝ ժամը 16:00-ն։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում համակարգի կողմից:
Մրցույթի ծածկագիրն է՝ ԲՏԱՆ-ԷԱՃԾՁԲ-2023/13
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար Օֆելյա Ասատրյանին:
Հեռախոս` 010 59 01 61:
Էլ. փոստ` neruzh@hti.am