Նորություններ

«Ներուժ 1.0» ծրագիրն անցկացվել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից 2018թ․ դեկտեմբերի 17-21-ը Դիլիջանի UWC միջազգային դպրոցում:

Ծրագրին մասնակցել է 71 ստարտափի 129 մասնակից ՝ աշխարհի 27 երկրից: Ծրագրի շրջանակներում հաղթող է ճանաչվել 9 ստարտափ, որոնք արժանացել են տարբեր՝ 5-15 մլն դրամի դրամաշնորհների:

ՀՀ սփյուռքի նախարարության կողմից 15 մլն դրամի չափով դրամաշնորհների են արժանացել Storegear (Նիդերլանդներ), Gruv (ԱՄՆ), Brushette (ԱՄՆ) ստարտափները, իսկ մյուս մրցանակակիրները ստացել են տարբեր չափերի դրամաշնորհներ ծրագրի գործընկեր կազմակերպությունների կողմից:

Բոլոր մրցանակակիր ստարտափները ստացել են նաև իրավական ու հարկային անվճար խորհրդատվություն, անդամակցություն «FAST» ստարտափ-ստուդիային` չորս ամիս շարունակ ամբողջական «քոուչինգի» ծրագրերից և աշխատանքային տարածքից օգտվելու հնարավորությամբ, «Impact Hub Yerevan» ընկերությունում ութ ամսվա փորձառնության հնարավորություն և այլն: 2018 թ․ «Ներուժ 1.0» ծրագրի գործընկերներ էին «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների» (FAST) և «IDeA» հիմնադրամները, «Impact Hub»-ը, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP), «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը, Հայ-ռուսական համալսարանը, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը, «Դեպի Հայք» կազմակերպությունը, «Արտ Լանչ» սննդի կետերի ցանցը, «GG» առցանց տաքսի ծառայությունը և այլն: