«Ներուժ 3.0» ծրագիրն անցկացվել է հոկտեմբերի 21-25-ին ՀՀ կենտրոնական բանկի «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոն»-ում:
Ծրագրին մասնակցել են 22 տեխնոլոգիական ստարտափների 40 ներկայացուցիչներ 10 երկրներից:
Մրցանակային ֆոնդը կազմել է 45 միլիոն դրամ:
Ժյուրիի գնահատման արդյունքում 1-ին պատվավոր տեղն է զբաղեցրել «Biocentric» թիմը՝ ստանալով 20 մլն դրամ, 2-րդ պատվավոր տեղը՝ «Reactive Science» թիմը՝ ստանալով 15 մլն դրամ, 3-րդ պատվավոր տեղը՝ «ATMT» թիմը՝ ստանալով 10 մլն դրամ:
Orion Worldwide Innovations-ի և BAJ Accelerator-ի կողմից հատուկ մրցանակի են արժանացել «Interians», «MMD», Low-Code Armenia» և «DrumStar» թիմերը: