«Ներուժ 1.0» ծրագիրն անցկացվել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից 2018թ․ դեկտեմբերի 17-21-ը Դիլիջանի UWC միջազգային դպրոցում: Ծրագրին մասնակցել է 71 ստարտափ 27 երկրից:
Ծրագրի շրջանակներում 9 ստարտափներ արժանացել են տարբեր՝ 5-15 մլն դրամի դրամաշնորհների:
ՀՀ սփյուռքի նախարարության կողմից 15 մլն դրամի չափով դրամաշնորհների են արժանացել Storegear (Նիդերլանդներ), Gruv (ԱՄՆ), Brushette (ԱՄՆ) ստարտափները, իսկ մյուս մրցանակակիրները ստացել են տարբեր չափերի դրամաշնորհներ՝ ծրագրի գործընկեր կազմակերպությունների կողմից: