ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իրականացնում է «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների պետական ծրագիրը, որի նպատակն է խթանել Հայաստանի տնտեսական առաջընթացն ու ստարտափ էկոհամակարգի զարգացումը, մասնագիտական հայրենադարձությունը և համահայկական ներուժի ու կարողությունների ներգրավումը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներում:
Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի, աշխարհի տարբեր ծայրերից շուրջ 40 թիմեր հրավիրվելու են Հայաստան՝ մասնակցելու Դիլիջանում կայանալիք 6-օրյա միջոցառմանը, ծանոթանալու Հայաստանում բիզնես վարելու առավելություններին, ստանալու համագործակցությունների և բացառիկ անհատական մենթորության հնարավորություններ:
2024թ. սեպտեմբերի 24-29-ը Դիլիջանում կանցկացվի «Ներուժ 5.0»-ը:
6-օրյա BootCamp՝ ինտերակտիվ և անհատական դասընթացներ, կապերի հաստատում, դրամական մրցանակներ, մի շարք այլ հնարավորություններով
Առաջատար փորձագետները կներկայացնեն համաշխարհային շուկաների վերջին միտումները՝ տեխնոլոգիական ոլորտում
Կապերի ընդլայնում՝ շփվելով ոլորտի ազդեցիկ մասնագետների հետ, ովքեր կկիսվեն իրենց գիտելիքներով, փորձով
Մինչև 30մլն ՀՀ դրամ դրամաշնորհ ստանալու հնարավորություն
Ստարտափը պետք է ունենա արդեն կազմավորված կամ նոր ձևավորվող թիմ՝ նախքան ծրագրին դիմելը
Ստարտափի (համա) հիմնադիրների առնվազն կեսը պետք է լինեն սփյուռքահայեր
Ստարտափը պետք է լինի գաղափարի կամ պրոդուկտի փուլում
Ստարտափը պետք է գործունեություն ծավալի ծրագրի նախընտրելի ոլորտներից մեկում կամ մի քանիսում
Ունենա (համա) հիմնադիրներ, որոնք ցանկանում են ստարտափ հիմնել ՀՀ-ում և բնակվել ՀՀ-ում առնվազն 1 տարի
Ծրագրին մասնակցելու նպատակով յուրաքանչյուր ստարտափից կհրավիրվի միայն 2 ներկայացուցիչ