Ծրագրի մասին

ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մեկնարկում են «ՆերՈւժ 2» սփյուռքահայերի սթարթափ ծրագիրը:

«ՆերՈւժ 2» ծրագիրը նպատակ ունի աշխարհի տարբեր երկրներում ապրող 7 միլիոնանոց հայկական Սփյուռքի հսկայածավալ ներուժը տեղափոխելու Հայաստան՝ մասը կազմելու երկրի առաջխաղացման գործընթացներում և նախաձեռնելու իրենց սթարթափը Հայաստանում:

 

Հայկական ծագում ունեցող սփյուռքի ձեռնարկատերերը հրավիրվում են դիմելու այս ծրագրին:

Հաղթող թիմերը կհրավիրվեն Հայաստան՝ հայրենադարձվելու իրենց երկիր և ստանալու 15-ից 30 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի դրամաշնորհներ, ինչպես նաև կստանան ձեռնարկատիրական աջակցություն՝ Հայաստանում իրենց ձեռնարկությունները զարգացնելու նպատակով:

Ծրագրի մեկնարկը տեղի կունենա Հայաստանում` UWC Դիլիջան քոլեջում, 2019 թվականի դեկտեմբերի 16-ից 20-ը՝ քառօրյա միջոցառման շրջանակներում:

<<ՆերՈՒԺ>>Ծրագիրը բացառիկ հնարավորություն է բիզնես ոլորտի գիտելիքների հարստացման, գործընկերային կապերի ընդլայնման, ինչպես նաև մեկնարկային ծրագրերը ներկայացնելու, ֆինանսավորում ստանալու և դրանք իրագործելու համար:Ծրագրի նպատակն է Սփյուռքի հայազգի ձեռներեցների համար հնարավորություն ստեղծել սթարթափերը բերելու Հայաստան և բարելավելու երկրում սթարթափերի էկոհամակարգը։

Ծրագիրը կանցկացվի Հայաստանում` UWC Դիլիջան քոլեջում, 2019 թվականի դեկտեմբերի 16-ից 20-ը:

 

Քառօրյա միջոցառման առաջնային նպատակներն են՝
  • Հավաքագրել ամբողջ աշխարհի սփյուռքյան սթարթափները Հայաստանում (Դիլիջանում)
  • Ծանոթացնել սթարթափներին Հայաստանում գործարարությամբ զբաղվելու առավելությունների հետ
  • Ստեղծել համագործակցության հնարավորություններ` տեղական գործընկերների և ոլորտի առաջատարների հետ
  • Առաջարկել անհատական մենթորություն և աջակցություն
  • Ինտեգրել սփյուռքի ձեռնարկությունները հայաստանյան սթարթափ էկոհամակարգին
  • Ստեղծել մրցակցություն՝ ծրագրին մասնակցելու և դրամաշնորհներ ստանալու համար

 

Ծրագրի թիրախային ոլորտներն են՝
  • Ֆինանսական տեխնոլոգիաներ
  • Սոցիալական տեխնոլոգիաներ
  • Մաքուր տեխնոլոգիաներ
  • Կառավարման տեխնոլոգիաներ
  • Առողջապահություն
  • Կրթական տեխնոլոգիաներ
  • Շարժական/փոխադրման տեխնոլոգիաներ
  • Տուրիզմ
  • Ինտերնետային տեխնոլոգիաներ
  • Էլեկտրոնային կոմերցիա
  • Գյուղատնտեսական տեխնոլոգիաներ
  • Բիո տեխնոլոգիաներ
  • Ռոբոտաշինություն
  • Ինժեներական արվեստ
  • Այլ

Ժամանակացույց

2018
13 հուլիս 2018

Հայտարարություն

13 սեպտեմբեր 2018

Դիմելու վերջնաժամկետ

30 սեպտեմբեր 2018

Գնահատում և մասնակիցների ընտրություն

7 հոկտեմբեր 2018

Մասնակիցների հայտարարություն

16-21 դեկտեմբեր 2018

Մասնակցություն ծրագրին

21 դեկտ․ 2018 - 20 մայիս 2019

Տրամադրելու գործընթացը

Ժամանակացույց

(տեղացիների համար)

2018
01 Հոկ 2018

Հայտարարություն

23 Հոկ 2018

Դիմելու վերջնաժամկետ

31 Հոկ 2018

Գնահատում և մասնակիցների ընտրություն

7 Նոյ 2018

Մասնակիցների հայտարարություն

16-21 Դեկ 2018

Մասնակցություն ծրագրին

21 Դեկ 2018 - 20 Մայ 2019

Տրամադրելու գործընթացը

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ԳՈՐԾԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գործընկերներ

FAST
UWC
Idea
Repat_Armenia_Logo
karitas
RAU-Logo_eng
FINAL VERSION
Birthright-Armenia_Logo-22
gg_f_hd
Impact HUB

Կապվիր մեզ հետ