Մինչև

30 մլն ՀՀ դրամ

դրամաշնորհ

// Ծրագրի մասին

Ներուժ

«Ներուժը» պետական ծրագիր է: Ծրագրի նպատակն է խթանել մասնագիտական հայրենադարձությունը, որը կնպաստի Հայաստանի տնտեսական առաջընթացին ու ստարտափ էկոհամակարգի զարգացմանը:

  • Գաղափարի փուլում գտնվող թիմերից հաղթող ճանաչված 3 թիմեր կստանա 15, 10 և 5 մլն ՀՀ դրամ, իսկ պրոդուկտ ունեցող թիմերից հաղթող ճանաչված 3 թիմեր՝ մինչև 30, 20 և 10 մլն ՀՀ դրամ աջակցություն: Թիմերին  հնարավորություն  կտրվի ընդլայնել համագործակցային ցանցը, փոխանակվել գիտելիքներով և փորձով, ինչպես նաև ստանալ ավելի քան 40 երկրներից հրավիրված թիմերի հետ շփվելու հնարավորություն:
  • 6-օրյա միջոցառումն ունի հագեցած օրակարգ, որը ներառում է ինտերակտիվ և անհատական դասընթացներ, վարպետության դասեր ոլորտի առաջատար մասնագետների կողմից:

// Ծրագիրը իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից

// Ծրագիր

Ինչու՞ մասնակցել ծրագրին

01

Ներուժ BootCamp

5-օրյա BootCamp՝ ինտերակտիվ  և անհատական դասընթացներ, կապերի հաստատում, դրամական մրցանակներ, մի շարք այլ հնարավորություններով

02

Վարպետության դասեր

Առաջատար փորձագետները կներկայացնեն համաշխարհային շուկաների վերջին միտումները՝ տեխնոլոգիական ոլորտում

 

03

Կապերի հաստատում

Կապերի ընդլայնում՝ շփվելով ոլորտի ազդեցիկ մասնագետների հետ, ովքեր կկիսվեն իրենց գիտելիքներով, փորձով

04

Ֆինանսավորում և աքսելերացիա

Մինչև 30մլն ՀՀ դրամ դրամաշնորհ ստանալու հնարավորություն

0

Դիմորդ

0

Ընտրված

0

Երկիր

0

Մասնակից

// Թեմատիկ բաժիններ

Թիրախային ուղղություններ

// Դիմել

Ո՞վ կարող է դիմել

Ձևավորված թիմ

Ստարտափը պետք է ունենա արդեն կազմավորված կամ նոր ձևավորվող թիմ՝ նախքան ծրագրին դիմելը

(Համա) Հիմնադիրներ

Ստարտափի (համա) հիմնադիրների առնվազն կեսը պետք է լինեն սփյուռքահայեր

Ստարտափի փուլ

Ստարտափը պետք է լինի գաղափարի կամ պրոդուկտի փուլում                      

Ոլորտ

Ստարտափը պետք է գործունեություն ծավալի ծրագրի նախընտրելի ոլորտներից մեկում կամ մի քանիսում

Հայրենադարձություն

Ունենա (համա) հիմնադիրներ, որոնք ցանկանում են ստարտափ հիմնել ՀՀ-ում և բնակվել ՀՀ-ում առնվազն 1 տարի

Ծանուցում

Ծրագրին մասնակցելու նպատակով յուրաքանչյուր ստարտափից կհրավիրվի միայն 2 ներկայացուցիչ                          

// Կարծիքներ

Նախորդ տարիների մասնակիցները՝ Ներուժի մասին

// Ծանոթացեք նոր զարգացումներին

Վերջին նորություններ

// Ծրագրի շրջանակներում համագործակցում ենք

Գործընկերներ