<<ՆերՈւժ>> ծրագրին կարող են դիմել՝

  • այն սթարթափերը/թիմերը, որոնց անդամներն ունեն տվյալ ոլորտում փորձառություն.
  • ձևավորված թիմ
  • առնվազն մեկ համահիմնադիրը պետք է լինի հայազգի
  • հիմնադիրները պետք է լինեն 18-ից 35 տարեկան
  • պետք է պատրաստ լինեն Հայաստանում կամ Արցախում հաստատվելու և բիզնես զարգացնելու:

Սթարթափի/թիմի անդամներից ծրագրին մասնակցելու համար միայն երկուսը կհրավիրվեն Հայաստան:

 

Սթարթափ ծրագրին մասնակցության փուլեր՝

Մասնակցության հայտ կարող են ներկայացնել այն թիմերը, որոնց ծրագրերը գտնվում են մշակման կամ սթարթափ փուլում

Սթարթափին մասնակցության իրավունք կարող է ունենալ այն Ընկերությունը, որի արտադրանքը գտնվում է մշակման հետևյալ փուլերից մեկում. Նախնական արդյունք (R&D), հետազոտություն և մշակում, հայեցակարգ, նախատիպ, նվազագույն կենսական նշանակության արտադրանք (MVP), նախնական եկամուտ (իրացումից ստացված եկամուտ):

Ընկերության փուլերի նկարագրություն, որն իր մեջ ներառում է արտադրանքի մշակման գործընթացը` ներկայացված է սույն աղյուսակում

 

Ընկերության փուլ Բնութագիր
Գաղափար/ մինչև մեկնարկ Թիմ Թիմն արդեն ձևավորվել է, այս փուլում հիմնադիրները կարող են ամբողջությամբ ներգրավված չլինել:
Հաճախորդներ Թիմը կարող է որոշել՝ ովքեր են իրենց արտադրանքի սպառողները և թիրախավորել հիմնական հաճախորդներին:
Եկամուտ Թիմն արդեն մշակել է բիզնես պլան, գիտակցում է ինչպիսի ծախսեր և մուտքեր կարող են լինել և աշխատում է գնի և շահույթի մեխանիզմների մշակման վրա: Թիմը եկամուտ չունի:
Արտադրանք Թիմն արդեն մշակել է հայեցակարգ, որը կարող է շտկվել հետազոտության և մշակման փուլում:
Մշակում/Մեկնարկ Թիմ Թիմը բաղկացած է հիմնադիրներից, որոնք ամբողջությամբ ներգրավված են աշխատանքներում:
Հաճախորդներ Ընկերությունը վարում է բանակցություններ պոտենցիալ հաճախորդների հետ՝ շուկայում պահանջարկը գնահատելու նպատակով:
Եկամուտ Գնագոյացումն ու եկամտաբերությունը հաշվարկվել է, սակայն կա շուկայի գնահատման անհրաժեշտություն: Ընկերությունը եկամուտ չունի:
Արտադրանք Նախատիպը պատրաստ է:
Սթարթափ Թիմ Թիմը բաղկացած է աշխատանքներում ներգրավված հիմնադիրներից և գտնվում է աշխատակիցներ վարձելու գործընթացում՝ անհրաժեշտության դեպքում:
Հաճախորդներ Ընկերությունն ստացել է համաձայնություն մտադրությունների վերաբերյալ կամ հաճախորդների երաշխիքներ. շուկայական պահանջարկը հաստատվել է:
Եկամուտ Ընկերությունը կարող է եկամուտ ստանալ:
Արտադրանք Տրվել է նորաստեղծ արտադրանքի փորձաշրջանի մեկնարկը:

 

Ծրագրի գործընթացի նկարագրություն

Ծրագրի գործընթացը բաղկացած է հետևյալ փուլերից՝

  • 1. Դիմում
  • Սթարթափերը լրացնում են դիմումի ձևը և այն ներկայացնում GUST-ի միջոցով: GUST-ում հաշիվ ունենալը պարտադիր է:
  • 2. Նախնական գնահատում
  • Նախնական գնահատումը կիրականացվի դիմորդների հայտերը քննարկելու միջոցով:
  • 3. Գնահատում
  • Գնատման գործընթացի նպատակն է հայտերի միջոցով Ծրագրին մասնակցելու համար ընտրել միայն ամենախոստումնալից ընկերությունները:
  • 4. Ընտրություն
  • Գնահատման արդյունքում կընտրվեն Ծրագրին մասնակից սթարթափերը:
  • 5. Մասնակցություն ծրագրին
  • Յուրաքանչյուր ընտրված սթարթափի երկու անդամ կհրավիրվի մասնակցելու Ծրագրին:
  • 6. Ծրագրի ներկայացում
  • Ծրագրի ավարտին, «քոուչինգի» և մենթորության դասընթացներից հետո, յուրաքանչյուր թիմ ժյուրիին կներկայացնի իր լուծման ուղիները` ներդրումային դրամաշնորհի համար մրցելու նպատակով:
  • 7. Դրամաշնորհների և պարգևների տրամադրում
  • Դրամաշնորհները և պարգևները կտրամադրվեն այն դեպքում, երբ հաղթող թիմերը՝
    – ծրագրի ավարտից հետո 6 ամսվա ընթացքում կներկայացնեն ընկերության պաշտոնական գրանցման վերաբերյալ ստույգ տեղեկատվություն, ինչպես նաև տեղեկատվություն այն մասին, որ ծրագրի մասնակիցը ընկերության հիմնադիրներից մեկն է,
    – կտրամադրեն բանկային հաշիվ ընկերության անունով:

Կազմակերպիչների կողմից առաջարկվող արտոնությունները

Ընտրված սթարթափերի 2 մասնակից կստանա ամբողջական ֆինանսավորում`

  • Կեցություն և սնունդ
  • Տրանսպորտային միջոց
  • Մշակութային ծրագրերի և տեսարժան վայրերի այցելության տոմսեր

 

Նորարարության դրամաշնորհներ և էկոհամակարգի զարգացման պարգևներ`

  • Մինչև 10 լավագույն թիմերը Հայաստանում կամ Արցախում հաստատվելուց հետո կպարգևատրվեն նորարարության դրամաշնորհներով
  • Սթարթափերը, որոնք գրանցված են Հայաստանում կամ Արցախում կստանան էկոհամակարգի հատուկ պարգևներ
  • Իրավական և հարկային անվճար խորհրատվություն
  • FAST սթարթափ ստուդիային անդամակցություն 4 ամսով («քոուչինգ» և աշխատանքային տարածքից օգտվելու հնարավորություն)
  • Impact Hub-ում 8 ամսվա փորձառնության ծրագիր
  • Մենթորություն և «քոուչինգ» ոլորտի փորձագետների կողմից
  • Աջակցություն գործընկեր կազմակերպությունների կողմից

 

Ինչո՞ւ դիմել

Ձեռներեցները կուսումնասիրեն իրենց տրված չորս հնարավորություններից յուրաքանչյուրի զարգացման ուղիները՝

  1. Ինտելեկտուալ՝ անհատական և թիմային հմտությունների բացահայտում, ինչպես նաև պլանների ուսումնասիրություն, որոնք առաջացնում են իրական արժեքներ մարդկանց և բիզնեսի համար
  2. Ցանցային՝ համապատասխան հմտություններ ունեցող մարդկանց և շուկայի հասանելիության ուսումնասիրություն
  3. Ֆինանսական՝ կապիտալի հասանելիության ուսումնասիրություն
  4. Առանցքային՝ անհատական և թիմային մոտիվացիայի ուսումնասիրություն:

Ինչո՞ւ Հայաստան

  • Վերադառնալ հայրենիք
  • Բացառիկ հնարավորություններ սփյուռքի ներկայացուցիչների համար Հայաստանում բիզնեսով զբաղվելու
  • Կառավարության աջակցություն
  • Աջակցություն Հայաստանում վերաբնակվելու և հաստատվելու հարցում
  • Նպաստել Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանը
  • Աջակցություն երկրին՝սթարթափերի էկոհամակարգը զարգացնելու գործում: