Ծրագրի մասին

<<ՆերՈՒԺ>> սփյուռքի երիտասարդական սթարթափերի ծրագիրը 18-ից 35 տարեկան հայազգի երիտասարդ ձեռներեցների համար նախատեսված ինտերակտիվ ծրագիր է՝ ուղղված նրանց ձեռնարկությունների առաջխաղացմանը՝ գիտելիքային բազայի հարստացման, կապերի ընդլայնման և ծրագրերը ներկայացնելուց հետո ֆինանսավորում ստանալու միջոցով։ Ծրագրի նպատակն է Սփյուռքի հայազգի ձեռներեցների համար հնարավորություն ստեղծել սթարթափերը բերել Հայաստան և բարելավել երկրում սթարթափերի էկոհամակարգը։

Ծրագիրը կանցկացվի 2018 թվականի դեկտեմբերի 16-ից 21-ը Հայաստանում, UWC Դիլիջան քոլեջում։

 

 

Չորսօրյա միջոցառման գերակա նպատակներն են՝
  • հայազգի երիտասարդ ձեռներեցների համար հարթակներ և հնարավորություններ ստեղծել՝ Հայաստանում բիզնեսով զբաղվելու համար.
  • օժանդակել էկոհամակարգին և կառուցել ամուր ու առողջ սթարթափային էկոհամակարգ.
  • ապահովել կիրառական ուղղություն՝ ինչպես կառուցել արժեք գեներացնող, առևտրապես կենսունակ և ճկուն սթարթափային բիզնես.
  • կառուցել և օգտագործել առանցքային սթարթափային բիզնեսի զարգացման հմտություններ.
  • հնարավորություններ ստեղծել համագործակցության և ֆինանսավորման համար:
Ծրագրի թիրախային ոլորտներն են`
  • գյուղատնտեսություն
  • զբոսաշրջություն
  • նորարար տեխնոլոգիաներ

Դիմելու վերջնաժամկետն է 2018թ․ սեպտեմբերի 13:

Ժամանակացույց

2018
13 հուլիս 2018

Հայտարարություն

13 սեպտեմբեր 2018

Դիմելու վերջնաժամկետ

30 սեպտեմբեր 2018

Գնահատում և մասնակիցների ընտրություն

7 հոկտեմբեր 2018

Մասնակիցների հայտարարություն

16-21 դեկտեմբեր 2018

Մասնակցություն ծրագրին

21 դեկտ․ 2018 - 20 մայիս 2019

Տրամադրելու գործընթացը

Գործընկերներ

FAST
UWC
Idea
Impact HUB
RAU-Logo_eng

Կապվիր մեզ հետ